Սեուլից Թբիլիսի այս րոպեներին իրականացվում է առաջին կանոնավոր չվերթը: Հարավային Կորեայից Վրաստան, Korean Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռով, տեղափոխում են 200 զբոսաշրջիկի:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ինքնաթիռը վայրէջք է կատարելու ժամը՝ 17:35-ին:
Ինքնաթիռում է գտնվում Հարավային Կորեայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Օթար Բերձենիշվիլին, որը սոցիալական ցանցում տեղադրել է Սեուլի օդանավակայանում նկարահանված լուսանկարները:
Korean Air-ը չարտերային թռիչքներ է կատարելու նաև մայիսի 24-ին և 31-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan