Հարավային Կորեայի «Korean Air»-ը Սեուլ-Թբիլիսի-Սեուլ չվերթները վերսկսելու է մայիսի 30-ին:
«Տավ Ջորջիայի» տեղեկությամբ, ամռան սեզոնին ավիաընկերությունը Թբիլիսիի միաջզգային օդանավակայանում իրականացնելու է չվերթներ:
Թբիլիսիի ուղղությամբ առաջին չվերթը «Korean Air»-ը կատարել է նախորդ տարվա մայիսին:
Հարավկորեական այս ավիաընկերությունը հիմնադրվել է 1962 թվականին: Այսօր այն չվերթներ է իրականացնում 50 երկրում, 114 տարբեր ուղղություններով: