Սերժ Սարգսյանը Իլիա երկրորդին՝ հիշում եմ ձեր խոսքերը, երբ ասացիք, որ մենք սովորական հարևաններ չենք, մենք եղբայրներ ենք
Շնորհակալություն հայ ժողովրդի անունից աղոթքների համար, ամեն ինչի, ինչ արել եք երկու ժողովուրդների բարեկամության համար,- այսպես է դիմել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդին պատրիարքարանում ընթացող հանդիպման ժամանակ:
«Շատ ուրախ եմ ձեր հետ հանդիպման կապակցությամբ: Ցանկանում եմ սրտանց շնորհավորեմ ձեր գահակալության 40-ամյա հոբելյանի առիվ և մեկ անգամ ևս ընդգծեմ ձեր 40 տարիների ընթացքում արված մեծ աշխատանքը:
Շնորհակալություն հայ ժողովրդի անունից աղոթքների համար, ամեն ինչի, ինչ արել եք երկու ժողովուրդների բարեկամության համար: Ես հիշում եմ ձեր խոսքերը, երբ ասացիք, որ մենք սովորական հարևաններ չենք, մենք եղբայրներ ենք, մեզ կապում է հազարավոր տարվա բարեկամություն և շնորհակալ եմ աստծուց, որ այս տարիների ընթացքում չի եղել այնպիսի բան, որը կարող էր խախտել այս բարեկամությունը:
Մենք անպայման կշարունակենք մեր բարեկամական հարաբերությունները»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan