Սերգո Չիխլաձե. Մեզ և մյուս ընդդիմադիր կուսակցությունների համար թիվ մեկ խնդիրն այն է, որ հնարավորինս շատ կուսակցական ձայներ հավաքենg, որպեսզի «Վրացական երազանքը» չհավաքի 43 տոկոս
Ըստ «Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության անդամ Սերգո Չիխլաձեի, թիվ մեկ խնդիրն այն է, որ ընդդիմությունը ընտրություններում հավաքի հնարավորինս շատ կուսակցական ձայներ, որպեսզի «Վրացական երազանքը» չկարողանա հավաքել 43 տոկոս:
«Հաջողություն ենք մաղթում բոլոր ընդդիմադիր թեկնածուներին: Ամբողջ ընդդիմադիր սպեկտրի խնդիրն է՝ հնարավորինս շատ ձայներ հավաքել ինչպես կուսակցական, այնպես էլ մեծամասնականների և քաղաքապետերի մասով, սակայն մեզ և մյուս ընդդիմադիր կուսակցությունների համար թիվ մեկ խնդիրն է՝ ստանալ որքան հնարավոր է շատ կուսակցական ձայներ, որպեսզի «Վրացական երազանքը» չհավաքի 43 տոկոս», – ասել է Սերգո Չիխլաձեն:
Իսկ թե «Ռազմավարությունը՝ շինարարը» Փոթիում սեփական թեկնածու կունենա՞, Սերգո Չիխլաձեի խոսքով, այդ մասին կխոսեն օգոստոսի 30-ին:
«Մինչ այդ չեմ կարող դա հաստատել: Խոսվում է մեր թեկնածուների մասին յուրաքանչյուր քաղաքում, երրորդ ուժի մասին, չնայած այս պահին մանրամասներ չենք բացահայտի: Արշավը կմեկնարկի օգոստոսի 30-ին», – ասել է Սերգո Չիխլաձեն:
Տեղեկության համար, «Ազգային շարժումը» պնդում է, որ Գիգի Ուգուլավան կառաջադրվի որպես Փոթիի քաղաքապետի թեկնածու: Ավելի վաղ խոսվում էր «Ազգային շարժման» առաջնորդներից մեկի՝ գործող պատգամավոր Թինա Բոկուչավայի մասին:
«Փոխարինում չի եղեկ, մենք պարզապես որոշման գործընթացում էինք, և վերջնականապես որոշվեց Գիգի Ուգուլավան: Ընտրությունը շատ էր, բայց ի վերջո Ուգուլավան որոշվեց», – ասաց «Միացյալ ազգային շարժման» Փոթիի մասնաճյուղի նախագահ Դարեջան Ցխվիտարիան: