Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն պաշտոնական այցի շրջանակներում ժամանել է Իրան։ Թեհրանում նա արդեն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկիանի հետ։
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Շոյգուն Իրանի նախագահին է փոխանցել Վլադիմիր Պուտինի ուղերձը և ներկայացրել «զեկույց ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ»։
Մինչ այդ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է նաև իրանցի գործընկերոջ հետ։ Ինչպես գրում է լրատվամիջոցը, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։