ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ուկրաինայում էր։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ռոյտերը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Շոյգուն այցելել է Ուկրաինայում գտնվող ՌԴ ԶՈւ մասեր։
«Ռուսական ստորաբաժանումների հրամանատարական կետերում բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հրամանատարներից զեկուցումներ է լսել հիմնական օպերատիվ շրջաններում ՌԴ ԶՈւ ներկայիս իրավիճակի և գործունեության մասին», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ հայտնի չէ, թե երբ է կայացել պաշտպանության նախարարի այցը Ուկրաինա։