Սերգեյ Շոյգուն ուկրաինական անօդաչու թռչող սարքերից սևծովյան նավատորմի պաշտպանությունն ուժեղացնելու մասին հրամանագիր է հրապարակել
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրաման է արձակել ուկրաինական անօդաչու թռչող սարքերից Սևծովյան նավատորմի պաշտպանությունն ուժեղացնելու մասին։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Շոյգուն այցելել է Սևծովյան նավատորմի հրամանատարական կետ և հրահանգել հրամանատարությանը ցերեկային և գիշերային վարժանքներ անցկացնել՝ ուկրաինական հարձակումները հետ մղելու համար։
Շոյգուն նաև հրահանգ է տվել ուժեղացնել նավատորմի ենթակառուցվածքային օբյեկտների պաշտպանությունը, մասնավորապես՝ նավերի վրա լրացուցիչ ծանր տրամաչափի գնդացիրներ տեղադրել։
Շոյգուն այցելել է նաև օկուպացված Սևաստոպոլում նոր զինվորական հոսպիտալի շինհրապարակ։