Սերգեյ Շոյգուն հրամայել է ոչնչացնել Ուկրաինայի զինված ուժերի հեռահար զենքերը
Սերգեյ Շոյգուն հրամայել է ոչնչացնել Ուկրաինայի զինված ուժերի հեռահար զենքերը

Սերգեյ Շոյգուն հրամայել է ոչնչացնել Ուկրաինայի զինված ուժերի հեռահար զենքերը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Սերգեյ Շոյգուն Ուկրաինայում տարբեր առաջադրանքներ կատարող «Վոստոկ» խմբավորումը ստուգելիս ասել է, որ առաջնահերթությունը Ուկրաինայի ԶՈւ հեռահար զինատեսակների ոչնչացումն է։

«Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն նշել է խմբավորման հարվածային կարողությունների ուժեղացումը, հրամանատարին հանձնարարել է առաջնահերթություն տալ հակառակորդի հեռահար հրթիռների և հրետանու ոչնչացմանը բարձր ճշգրտության զենքերով, որոնք օգտագործվում են Դոնբասի բնակավայրերի բնակելի թաղամասերը ռմբակոծելու համար և դիտավորյալ հրկիզել են ցորենի արտերը և հացահատիկի պահեստները»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։