Սերգեյ Շոյգուն հայտարարում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ռազմական բլոկ չեն կազմում
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը ռազմական բլոկ չեն կազմում։ Այսպիսի հայտարարություն է արել Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահի հետ հանդիպմանը։
«Ի տարբերություն արեւմտյան որոշ ագրեսիվ պետությունների, մենք ռազմական բլոկ չենք ստեղծում։ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները վստահության և հարգանքի վրա հիմնված ռազմավարական փոխգործակցության օրինակ են»,- ասել է Շոյգուն։
Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալի հետ հանդիպմանը կքննարկվի երկու երկրների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության խորացման հարցը։
Նշենք, որ ՌԴ պաշտպանության նախարարը վերջին տասն օրվա ընթացքում երկրորդ անգամ է հանդիպել չինացի բարձրաստիճան զինվորականի հետ։