Սերգեյ Շոյգու. Ուկրաինայում հատուկ գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները ավարտված են, պետք է կենտրոնանալ Դոնբասի ազատագրման վրա
Ուկրաինայում հատուկ գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները ավարտված են, և ուշադրությունը պետք է դրվի Դոնբասի ազատագրման վրա,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ուկրաինայում հատուկ գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարվել են։ Ուկրաինական բանակը զգալի վնաս է կրել, ինչը թույլ է տալիս մեր ջանքերը կենտրոնացնել գլխավոր թիրախի՝ Դոնբասի ազատագրման վրա»,- ասել է նա։
Շոյգուն նաև նշել է, որ Ռուսաստանը համարժեք պատասխան կտա այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ն Ուկրաինային ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարի։