Սերգեյ Շոյգու. Մարիուպոլի և Բերդյանսկի ծովային նավահանգիստներն աշխատում են բնականոն հունով և պատրաստ են հացահատիկի փոխադրմանը
Մարիուպոլի և Բերդյանսկի ծովային նավահանգիստներն աշխատում են բնականոն հունով և պատրաստ են հացահատիկի փոխադրմանը,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
ՌԴ ՊՆ ղեկավարի խոսքով՝ Մարիուպոլի նավահանգստի ականազերծման աշխատանքներն ավարտվել են, այն աշխատում է բնականոն հունով և արդեն ստացել է առաջին բեռնատար նավերը։
«Մարիուպոլում աստիճանաբար կվերականգնվի բնակելի թաղամասերի ջրամատակարարումը, էլեկտրաէներգիան, կմաքրվեն փողոցները։ Առաջին սոցիալական հաստատությունները սկսել են աշխատել»,- ասել է Շոյգուն։
ՌԴ պաշտպանության նախարարը նաեւ նշել է, որ գերի ընկած ուկրաինացի զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 6489-ի։