Սերգեյ Շոյգու. Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի արևմտյան սահմանի երկայնքով ռազմական սպառնալիքների ավելացման մի մասն է, և Կրեմլը համարժեք պատասխան միջոցներ է ձեռնարկում

15:50, 20.05.2022

Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի արևմտյան սահմանի երկայնքով ռազմական սպառնալիքների ավելացման մի մասն է, և Կրեմլը համարժեք պատասխան միջոցներ է ձեռնարկում,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Տեղեկությունը տարածում է «Reuters»-ը։

Նա ասել է, որ վերջին տարիներին Միացյալ Նահանգները ուժեղացրել է ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները, ռազմանավեր է ուղարկել Բալթիկ ծով և ակտիվացրել զորավարժությունները տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ:

Ըստ Շոյգուի, Կրեմլն աշխատում է իր զորքերի մարտունակության բարելավման ուղղությամբ։

«Լարվածությունը աճում է Արևմտյան ռազմական շրջանի պատասխանատվության գոտում։ Մենք համարժեք արձագանքման միջոցներ ենք ձեռնարկում»,- ասել է Շոյգուն։

Նմանատիպ