Սերգեյ Շոյգու. բանակցություններ չեն լինի, քանի դեռ Ուկրաինայի զինված ուժերը դուրս չեն բերվել Ռուսաստանի տարածքից
«Բանակցություններ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի զինված ուժերը դուրս չեն բերվել Ռուսաստանի տարածքից»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Շոյգուի խոսքով՝ Կուրսկի ատոմակայանում միջուկային ահաբեկչություն իրականացնելու Ուկրաինայի ցանկությունը ահաբեկչության ամենաբարձր մակարդակն է։
«Մինչև նրանց չքշենք մեր տարածքից, բնականաբար, ոչ մի բանակցություն չենք վարի նրանց հետ։ Շատ կարևոր պահ կա՝ դա Կուրսկն է։ Մենք ոչ մի բանակցություն չենք վարել ահաբեկիչների հետ, հիմա չենք վարում և ապագայում էլ չենք վարելու։ Իսկ մենք դա չենք արտադրում, քանի որ Կուրսկի ատոմակայանում միջուկային տեռորի իրականացումը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության ամենաբարձր մակարդակ։ Նրանք ցանկություն ու փորձ ունեին գրավել Կուրսկի ատոմակայանը, բարեբախտաբար, դա տեղի չունեցավ»,- նշել է Սերգեյ Շոյգուն։