Սերգեյ Շամբան հայտարարում է, որ Աբխազիայում ռուսական ռազմածովային բազա բացելու պլաններ չկան
«Աբխազիայում ռուսական ռազմածովային բազա բացել չի նախատեսվում»,- այս մասին հայտնել է օկուպացված Աբխազիայի այսպես կոչված անջատողական ռեժիմի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան:
Շամբայի խոսքով, Ռուսաստանն ու Աբխազիան հաստատել են բազմակողմ միջպետական համագործակցություն, որի կարևորագույն ուղղություններից է համագործակցությունն անվտանգության ոլորտում։
«Գիտեք, որ 7-րդ ռուսական ռազմաբազան գտնվում է հանրապետությունում։ Ռուսական սահմանապահ զորքերը շատ կարևոր դեր են խաղում Աբխազիայում անվտանգության ապահովման գործում, հատկապես հաշվի առնելով, որ Վրաստանը հրաժարվում է ստորագրել ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթը»,- ասել է Սերգեյ Շամբան։