Սերգեյ Ռյաբկով – Ռուսաստանը և ԱՄՆ-ն շուտով կհամաձայնեցնեն երկկողմ հարաբերությունների վերաբերյալ խորհրդակցությունների երրորդ փուլի պայմանները
Ռուսաստանը և ԱՄՆ-ն շուտով կհամաձայնեցնեն երկկողմ հարաբերությունների վերաբերյալ խորհրդակցությունների երրորդ փուլի պայմանները։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Կարծում եմ՝ շուտով կորոշենք խորհրդակցությունների երրորդ փուլի ամսաթվերը, որտեղ կքննարկվեն զուտ երկկողմ հարցեր, այսպես կոչված՝ գրգռիչները, ինչպես դրանք վերջերս անվանվել են», – նշել է Ռյաբկովը։
Ռուս դիվանագետի խոսքով՝ Ռուսաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգում որևէ ուշացում չկա, միայն տեխնիկական դադար։