Սերգեյ Ռյաբկով. Մենք չենք մտադիր հարձակվել ԵՄ կամ ՆԱՏՕ-ի երկրների վրա, Ռուսաստանը նվաճողական նպատակներ չի հետապնդում, մենք պատրաստ ենք գոնե իրավաբանորեն փաստաթղթավորել դա
Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է իրավական ձևով ամրագրել, որ չի պատրաստվում հարձակում գործել Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի երկրների վրա։
Այս մասին Ռյաբկովը խոսել է «Վալդայ» բանավիճային ակումբի շրջանակում անցկացված միջոցառման ժամանակ։
«Իհարկե, մենք չենք պատրաստվում հարձակվել Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների վրա։ Ռուսաստանը չի հետապնդում նվաճողական նպատակներ, ինչի մեջ նրան մեղադրում են։ Այս մասին արդեն նշել է Ռուսաստանի նախագահը։ Մենք պատրաստ ենք, թեկուզ գրավոր, իրավական հիմքով ամրագրել դա՝ ներկայիս ճգնաժամի հնարավոր կարգավորման համատեքստում՝ հիմնվելով հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի վրա», – հայտարարել է Սերգեյ Ռյաբկովը։