Սերգեյ Նարիշկին. Ռուսաստանի նպատակները մնում են անփոփոխ, խաղաղության համաձայնագրի պայմանները նախատեսում են Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակ և Ռուսաստանի ներկայիս սահմանների ճանաչում

14:36, 15.04.2025

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հայտարարությամբ՝ «Ուկրաինայում հակամարտության խաղաղ լուծումը ենթադրում է, որ Ուկրաինան չի ունենա միջուկային զենք, կունենա չեզոք կարգավիճակ, կվերացվեն խտրական օրենքները և կճանաչվի Ռուսաստանի ներկայիս սահմանների ինքնիշխանությունը»։

Նարիշկինի այս հայտարարությունը տարածել է Ռուսաստանի պետական «Իտար-ՏԱՍՍ» գործակալությունը։

«Հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի ռազմավարական նպատակները մնում են անփոփոխ։ Խաղաղության պայմանագրի պայմանները ենթադրում են, իհարկե, Ուկրաինայի ոչ միջուկային, չեզոք կարգավիճակ, Ուկրաինայի պետական ապառազմականացում և դենացիֆիկացում, բոլոր խտրական օրենքների չեղարկում, որոնք ընդունվել էին 2014 թվականի պետական հեղաշրջումից հետո։ Եվ իհարկե՝ Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության և տարածքային սահմանների՝ այսօրվա տարածքային սահմանների ճանաչում», հայտարարել է Նարիշկինը։

Նմանատիպ