Սերգեյ Լավրովն ասում է, որ Ռուսաստանը ճշգրտում է միջուկային դոկտրինը, և ԱՄՆ պաշտոնյաները տեղյակ են գործընթացի մասին
Սերգեյ Լավրովն ասում է, որ Ռուսաստանը ճշգրտում է միջուկային դոկտրինը, և ԱՄՆ պաշտոնյաները տեղյակ են գործընթացի մասին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը հստակեցնում է իր միջուկային դոկտրինան։ Այս մասին Լավրովը հայտարարել է Եմենի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո լրագրողների հարցերին ի պատասխան։

Լավրովի խոսքով՝ ԱՄՆ պաշտոնյաները լավ տեղեկացված են այս գործընթացի մասին։

«Շատ կարևոր է հասկանալ, որ մենք ունենք մեր սեփական դոկտրինը՝ ներառյալ միջուկային զենքի կիրառման դոկտրինը, որն, ի դեպ, ներկայումս հստակեցվում է, և ամերիկյան ներկայացուցիչները քաջատեղյակ են դրա մասին»,- ասել է Լավրովը։

Սերգեյ Լավրովի խոսքով՝ Կիևի պահանջը՝ թույլ տալ Ռուսաստանի տարածքում արևմտյան հեռահար զինատեսակներ օգտագործել, հավասարազոր է շանտաժի։

Լավրովի խոսքով՝ Արեւմուտքը փորձում է ցույց տալ, որ չի ցանկանում էսկալացիա, բայց իրականում կրակի հետ է խաղում։

«Սա շանտաժ է, փորձ բոլորին ձևացնել, թե Արևմուտքը ցանկանում է խուսափել ավելորդ էսկալացիայից, բայց իրականում դա այդպես չէ։ Արեւմուտքը չի ցանկանում խուսափել էսկալացիայից, Արեւմուտքը, ինչպես ասում ենք Ռուսաստանում, փորձանք է փնտրում։ Արևմտյան երկրները նման են փոքրիկ երեխաների, ովքեր խաղում են լուցկիներով, սա շատ վտանգավոր բան է այն չափահաս հորեղբայրների և մորաքույրների համար, որոնց միջուկային զենք է վստահված արևմտյան այս կամ այն ​​երկրում»,- ասել է Լավրովը։