Սերգեյ Լավրովն ասում է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ
ԱՄՆ-ն Ուկրաինայում պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ի խնդիրն է հասնել Ռուսաստանի ռազմավարական պարտությանը։
«Այն, ինչ տեղի է ունենում, այն է, որ Ուկրաինան երկար տարիներ մարզվել է, որ իր ձեռքերով ու մարմնով պայքարի Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու համար։ Ինչ էլ ասեն, նրանք այս պատերազմն են վարում, մատակարարում են զենք, զինամթերք, հետախուզություն, արբանյակային տվյալներ՝ պատերազմ են մղում մեր դեմ»,- ասել է Սերգեյ Լավրովը։