Սերգեյ Լավրովն ասել է, որ Մակրոնները, Սթարմերները և Ֆոն դեր Լայենները գոռում են, թե այժմ գնդակը Վլադիմիր Պուտինի դաշտում է, մինչդեռ ընդամենը երեք օր առաջ հայտարարում էին, որ որևէ հրադադար չի լինելու
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է Արևմտյան առաջնորդներին Ուկրաինայի պատերազմի համատեքստում՝ նշելով, որ նրանք կտրուկ փոխել են իրենց դիրքորոշումը հրադադարի հարցում։
Նրա խոսքով՝ մարտի սկզբին Կիևը առաջին անգամ առաջարկել է 30-օրյա հրադադար և պահանջել Մոսկվայի անհապաղ համաձայնությունը։
«Մակրոնները, Սթարմերները և Ֆոն դեր Լայենները սկսում են գոռալ, թե գնդակը Պուտինի դաշտում է։ Սա այն դեպքում, երբ երեք օր առաջ ասում էին՝ հրադադար չի լինելու, և նախքան բանակցությունները պետք է Ուկրաինան զինվի, որպեսզի ուժի դիրքից գործի։ Նրանք ակնթարթորեն փոխեցին իրենց դիրքորոշումը, հենց որ քամին սկսեց փչել այլ ուղղությունից», – ասել է Լավրովը։