Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ինչպես նշված է նախարարության հայտարարության մեջ, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային իրավիճակի և ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են երկկողմ շփումների ժամանակացույցը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ հեռախոսազրույցը եղել է կառուցողական և գործնական։