Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

21:15, 20.05.2025

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Երևան։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այցի շրջանակում Սերգեյ Լավրովը բանակցություններ է անցկացնելու իր հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Հայտնի է, որ Ռուսաստանի արտգործնախարարը նախատեսում է հանդիպումներ ունենալ նաև երկրի վարչապետի և նախագահի հետ։

Ռուսաստանի արտգործնախարարը վերջին անգամ Երևանում եղել է 2022 թվականի հունիսին։

Լավրովի այցից առաջ Երևանում տեղի է ունեցել միջադեպ՝ մի խումբ հայ ակտիվիստներ Ռուսաստանի դեսպանատան և Կիևյան կամրջի մոտ տեղադրել են պաստառներ՝ Ռուսաստանի նախագահի հասցեին վիրավորական գրություններով։

Ի պատասխան՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ակտիվիստներին նման ակցիայի համար վարձատրություն է վճարվել, և հնարավոր է՝ նրանք ֆինանսավորում են ստացել ԱՄՆ դեսպանատնից։

Նմանատիպ