Սերգեյ Լավրովը ժամանել է Չինաստան
Սերգեյ Լավրովը ժամանել է Չինաստան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Լավրովը բանակցություններ կվարի Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Զախարովայի խոսքով՝ ի թիվս այլ հարցերի, գործընկերները կքննարկեն Ուկրաինայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հարցեր։

Սերգեյ Լավրովի այցը կտեւի մինչեւ ապրիլի 9-ը։ Ռուսաստանի ԱԳ նախարարը վերջին անգամ Պեկին էր այցելել 2023 թվականի հոկտեմբերին՝ միջազգային ֆորումի շրջանակներում։