Սերգեյ Լավրովը նախատեսում է մասնակցել Մալթայում կայանալիք ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստին
Սերգեյ Լավրովը նախատեսում է մասնակցել Մալթայում կայանալիք ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտադիր է մասնակցել Մալթայում կայանալիք ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստին։

Այս տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Դեկտեմբերի 5-6-ը Մալթայում տեղի կունենա ԵԱՀԿ նախարարական հանդիպումը, եթե Լավրովին թույլ տան մուտք գործել երկիր, դա կլինի նրա առաջին այցը ԵՄ անդամ երկիր՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի սկսվելուց հետո։

Զախարովայի խոսքով՝ Մալթան՝ որպես ընդունող երկիր, պետք է ապահովի բոլոր անդամ երկրների աշխատանքը։

Մոսկվայում Մալթայի դեսպանատունը հայտարարեց, որ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի անցկացման որոշումը վերաբերում է բոլոր անդամներին, այդ թվում՝ Ռուսաստանին, հրավերը կուղարկվի ԵԱՀԿ բոլոր պատվիրակություններին։

Սերգեյ Լավրովն այն ռուսաստանցիների թվում է, որոնց նկատմամբ Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով։