Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի քննարկելու Կայա Կալլասի «հիմար հայտարարությունները»

14:52, 28.05.2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի Ռուսաստանի վերաբերյալ հայտարարությունները անվանել է հիմարություն։

Մասնավորապես, Լավրովին հարցրել են Կայա Կալասի հայտարարության մասին, որը վերաբերում էր Ուկրաինայի հարցով բանակցությունների դեպքում Ռուսաստանի զինված ուժերի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու պահանջին։

«Ես հիմար հայտարարություններ չեմ քննարկում», – հարցին ի պատասխան ասել է Սերգեյ Լավրովը։

Ձեր տեղեկության համար, Եվրամիության արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Կայա Կալասն ասել է. «Եվրամիությունը կարող է պահանջել, որ Ռուսաստանը կրճատի իր բանակը և դուրս բերի իր զորքերը Մոլդովայից և Վրաստանից՝ Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների շրջանակներում։ Սա բխում է եվրոպական անվտանգության շահերից»։

Նմանատիպ