Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի աջակցությունն Ուկրաինային լուրջ ռազմավարական ռիսկեր է պարունակում
Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի աջակցությունն Ուկրաինային լուրջ ռազմավարական ռիսկեր է պարունակում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի աջակցությունը լուրջ ռազմավարական ռիսկեր է պարունակում Ուկրաինայի համար։ Տեղեկությունը տարածում է Ռոյթերսը։

Լավրովի խոսքով՝ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը տարված են Ռուսաստանի «ռազմավարական պարտության» գաղափարով, և ռիսկեր կան, որ նման առճակատումը կհանգեցնի միջուկային սպառնալիքի աճին։

«Մտահոգիչ է հատկապես այն փաստը, որ արեւմտյան միջուկային տերությունների եռյակը Կիեւի հանցավոր ռեժիմի գլխավոր հովանավորներից է, ինչպես նաեւ տարբեր սադրիչ քայլերի գլխավոր նախաձեռնողներից։ Մենք դրանում տեսնում ենք լուրջ ռազմավարական ռիսկեր, ինչը հանգեցնում է միջուկային սպառնալիքի մակարդակի բարձրացմանը»,- նշում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։