Սերգեյ Լավրով – Զելենսկին սկզբում պահանջեց, որ Պուտինը անձամբ գա, նա խղճուկ մարդ է, բոլորը հասկանում են դա

15:09, 15.05.2025

Զելենսկին սկզբում պահանջել էր, որ Պուտինը անձամբ գա, նա խղճուկ մարդ է, բոլորը դա հասկանում են,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ Զելենսկիի ավագ ընկերները նրան բացատրել են, որ նա չի կարող այդքան հիմարաբար վարվել, և որ բանակցություններ են անհրաժեշտ։

Լավրովը ինտրիգային է անվանել Ստամբուլում Ուկրաինայի հարցով ընթացող բանակցությունները։

«Իհարկե, բոլորը խոսում են Ուկրաինայի մասին՝ կապված Ստամբուլում հենց հիմա ծավալվող ինտրիգների հետ, բառացիորեն այս ժամերին և րոպեներին», – նշել է Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ ոչ ոք չի երաշխավորում, որ Ուկրաինայի հետ կապված բանակցությունները կընթանան հարթ։

Նմանատիպ