Սերգեյ Լավրով. Ես կասկած չունեմ, որ Ռուսաստանը կվերադարձնի իր սառեցված ֆինանսական պահուստները Եվրոպայում

21:30, 15.09.2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահ է, որ Ռուսաստանը կվերականգնի իր սառեցված ֆինանսական պահուստները Եվրոպայում։

Նրա խոսքով՝ «արևմտյան երկրների իրավական ագրեսիան» արտացոլվում է միջազգային իրավունքի լայն մեկնաբանության մեջ։

«Եվրոպական հանձնաժողովը, ինչպես արդեն ասացի, ցանկանում է բռնագրավել այդ ակտիվները և վերադարձնել մեզ միայն այն բանից հետո, երբ մենք որոշակի փոխհատուցումներ վճարենք Ուկրաինային։ Մենք դեռ կապահովենք մեր ոսկու և արժութային պահուստների վերադարձը, դրանում կասկած չունեմ։ ԵՄ-ն այժմ փորձում է տարբեր կիսաիրավական արդարացումներ հորինել ոչ միայն այս գողությունը արդարացնելու, այլև այդ միջոցները Բելգիայի իրավասությունից հանելու համար, քանի որ Բելգիայի վարչապետը կտրականապես հրաժարվում է որևէ քայլ ձեռնարկել դրանց բռնագրավման ուղղությամբ։ Սա հենց այն է, ինչ ԵՄ ղեկավարությունն է ուզում», – ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ «արևմտյան երկրները փորձում են հարցը ներկայացնել այնպես, կարծես պահուստները պատկանում են Ռուսաստանին, բայց դրանցից ստացված շահույթը, որը գերազանցում է համաձայնեցված բաժինը, չի պատկանում Ռուսաստանին»։

Ի դեպ, Եվրամիությունը և Բելգիան մի քանի ամիս է՝ չեն կարողանում համաձայնության գալ սառեցված ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ։

Նմանատիպ