Սերգեյ Լավրով. Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշել պետք չէ, ՆԱՏՕ-ի ընդլայնում ընդհանրապես պետք չէ, երկրորդ պահանջը մեր Սահմանադրության մեջ գրված իրականության ճանաչումն է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի պահանջներն են, որ Ուկրաինան երբեք չմիանա ՆԱՏՕ-ին, և տարածքները ճանաչվեն։
Լավրովն այս հայտարարությունն արել է Մոսկվայի մարզում կայացած համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Մենք պնդում ենք մեր օրինական պահանջների վրա, այն է՝ ապահովել մեր անվտանգությունը. Ուկրաինային ՆԱՏՕ չներքաշել, ՆԱՏՕ-ի ընդլայնում ընդհանրապես չլինի։ Բոլոր խոստումներին և փաստաթղթերին չնայած՝ ՆԱՏՕ-ն արդեն ընդլայնվել է մինչև մեր սահմանները։ Երկրորդ պահանջը նաև մեր Սահմանադրությունում գրված իրականության ճանաչումն է, սրանք բացարձակապես անայլընտրանք պահանջներ են», – ասել է Լավրովը։
Սերգեյ Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանն այսօր միայնակ է պայքարում ամբողջ Արևմուտքի դեմ։
«Այսօր մենք մարտադաշտում դաշնակիցներ չունենք։ Հետևաբար, մենք պետք է հույսներս դնենք միայն մեզ վրա։ Մենք չենք կարող թույլ տալ թուլություն», – ասել է Լավրովը։