Սերգեյ Լավրով. Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ՆԱՏՕ-ի անսահման ընդլայնման արդյունք է

16:59, 26.04.2022

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ՆԱՏՕ-ի անսահման ընդլայնման արդյունքն է,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ համատեղ ասուլիսում։

«Մենք կենտրոնացել ենք եվրոպական մայրցամաքում տիրող իրավիճակի վրա՝ Ուկրաինայում, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Այնտեղ իրավիճակը ոչ այսօր, ոչ էլ երեկ է բարդացել։ Մենք տեսնում ենք, որ այս իրավիճակը որոշակիորեն կուտակվում էր, և որոշիչ համատեքստում դա տեղի ունեցավ մեր ամերիկացի գործընկերների և նրանց դաշնակիցների ընդլայնման անսահմանափակ ուղու արդյունքում՝ միաբևեռ աշխարհի հավանությամբ», – ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ դա արվել է Ռուսաստանին զսպելու համար, իսկ Ուկրաինան օգտագործվել է որպես հարթակ։

Նմանատիպ