Սերգեյ Լավրով. Ուկրաինայում ռուսական պատերազմի ֆոնին Եվրամիությունը կառուցողական տնտեսական հարթակից վերածվել է ագրեսիվ և ռազմատենչ խաղացողի
Ուկրաինայում ռուսական պատերազմի ֆոնին Եվրամիությունը կառուցողական տնտեսական հարթակից վերածվել է ագրեսիվ և ռազմատենչ խաղացողի, – ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ ԵՄ-ն արդեն արտահայտում է իր հավակնությունները եվրոպական մայրցամաքի սահմաններից դուրս։
Լավրովն ասել է, որ ԵՄ-ն փորձում է գնալ նույն ճանապարհով, որով արդեն անցել էր ՆԱՏՕ-ն՝ դրանով իսկ հաստատելով Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու միտումը, և նաև ասաց, որ ԵՄ-ն իրականում լինելու է ՆԱՏՕ-ի կցորդը։