Սերգեյ Լավրով. «Սևծովյան նախաձեռնությունը» չի կարող գործել, եթե ռուսական գյուղմթերքի արտահանումը մնա այն փուլում, որում այժմ գտնվում է

15:31, 29.05.2023

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքով, «Սևծովյան նախաձեռնությունը» չի կարող գործել, եթե ռուսական գյուղմթերքի արտահանումը մնա այն փուլում, որում այժմ գտնվում է։

«Եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, և թվում է, թե այդպես կլինի, ապա մենք պետք է դուրս գանք այնտեղից, որ այդ նախաձեռնությունն այլևս չգործի»,- ասում է Լավրովը։

«Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը», որը ստորագրվել է 2022 թվականի հուլիսի 22-ին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, նախատեսում է ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի և պարարտանյութի արտահանում։ Այս համաձայնագրի երկրորդ մասը Ռուսաստանի և ՄԱԿ-ի միջև եռամյա հուշագիր է։ Դրա շրջանակներում պետք է իրականացվի ռուսական գյուղմթերքի ու պարարտանյութի արտահանում, իսկ «Ռոսսելխոզբանկը» կրկին ընդգրկվի «SWIFT» հարկային ծրագրում։ Սակայն Ռուսաստանը նշում է, որ համաձայնագրի այս հատվածը դեռ չի իրականացվել։

Նմանատիպ