Սերգեյ Լավրով. Ռուսաստանը պատրաստ է քարտեզագրական նյութեր ներկայացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման համար

18:26, 09.06.2022

Ռուսաստանը պատրաստ է քարտեզագրական նյութեր ներկայացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման համար, – ըստ ԶԼՄ-ների, Երևան կատարած այցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ուրախ ենք, որ առաջին հանդիպումը կայացավ սահմանների սահմանազատման և անվտանգության վերաբերյալ։ Հաջորդ հանդիպումը, ինչպես արդեն նշվել է, նախատեսված է Մոսկվայում։ Մենք պատրաստ ենք օգնել կողմերին խորհրդակցությունների, այդ թվում՝ քարտեզագրական նյութերի ներկայացման միջոցով»,- ասել է Լավրովը։

Լավրովի խոսքով, Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել են իրենց տեսլականը, իսկ Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր կատարել։

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի անդամների առաջին հանդիպումը կայացել է Բրյուսելում երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո՝ ԵՄ խորհրդի միջնորդությամբ։

Նմանատիպ