Սերգեյ Լավրով. Ռուսաստանը կշարունակի ընդլայնել Աբխազիան ճանաչող պետությունների շրջանակը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սոչիում հանդիպել է Աբխազիայի անջատողական ռեժիմի ներկայացուցիչների հետ։
Աբխազիայի փաստացի նախագահ Ասլան Բժանիայի հետ եւ այսպես կոչված Արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբայի հետ հանդիպման սկզբում Լավրովը շնորհակալություն է հայտնել Աբխազիային՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մասնակցող մարտիկներին կանոնավոր հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։ Լավրովը հույս է հայտնել, որ այդ օգնությունը կօգնի այսպես կոչված Հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելը:
Ռուս դիվանագետը նաեւ ասել է, որ Ռուսաստանը կշարունակի ընդլայնել Աբխազիան ճանաչող պետությունների շրջանակը։
Այսօր Սերգեյ Լավրովը հանդիպում է նախատեսել նաեւ այսպես կոչված Հարավային Օսիայի ռեժիմի ղեկավարների հետ։