Սերգեյ Լավրով. Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով
Սերգեյ Լավրով. Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այդ մասին Սերգեյ Լավրովը հայտարարել է ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Հայաստանում կան այնպիսիք, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար։

Սերգեյ Լավրովը անամոթ է անվանել ԱՄՆ-ի և Եվրամիության գործողությունները՝ ուղղված Հայաստանին Ռուսաստանից բաժանելուն։

Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է նաեւ, որ Հայաստանն ամենաշատը շահում է «Եվրասիական տնտեսական միությունից»։

«Հայաստանի տնտեսության 35 տոկոսն իրացվում է Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությամբ: Անցյալ տարի Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան քսան միլիարդ դոլար։ Դրանցից 37 տոկոսը Եվրասիական տնտեսական միությունից է, 13 տոկոսը՝ Եվրամիությունից, երեք տոկոսը՝ ԱՄՆ-ից: Հայաստանը, որպես փոքր երկիր, շատ ավելի քիչ է նպաստում «Եվրասիական տնտեսական միությանը», քան մյուսները, ներառյալ ֆինանսական ներդրումները, բայց բացարձակապես հավասար իրավունքներ ունի բոլորի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության, երբ որոշումներ են կայացվում, երբ մասնակցում են Եվրասիական տնտեսական միության անդամները քվեարկության մեջ»,- ասել է Սերգեյ Լավրովը։