Սերգեյ Լավրով. Ռուսաստանը հարևան երկրները նվաճելու ծրագրեր չունի, չի ունեցել և չի էլ կարող ունենալ
Ռուսաստանը հարևան երկրները նվաճելու պլաններ չունի, երբեք չի ունեցել և չի էլ կարող ունենալ,- Պրիմակովյան միջազգային ֆորումում իր ելույթի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը ագրեսիվ պլաններ չունի իր հարևանների նկատմամբ, և Արևմուտքում այդ մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն անձամբ բազմիցս հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն չաջակցի Ուկրաինային, Ռուսաստանը կհաղթի և կհարձակվի հարևան երկրների վրա։
Սերգեյ Լավրովը կենտրոնացել է նաև ԵԱՀԿ-ի դերի վրա և ասել, որ կարելի է փորձել փրկել ԵԱՀԿ-ն որպես երկխոսության հարթակ, բայց շանսերը քիչ են։
Լավրովի խոսքով, միջազգային ասպարեզում ստեղծված իրավիճակը չպետք է անվանել երկրորդ սառը պատերազմ, քանի որ հիմնարար տարբերությունն այն էր, որ կոլեկտիվ արևմտյան երկրների ցանկությունն էր ոչնչացնել միջազգային հավաքական անվտանգության համակարգը և օգտագործել Ուկրաինան Ռուսաստանի հետ բաց առճակատման համար։