Սերգեյ Լավրով. Ռուսաստանը չէր ցանկանում կռվել արևմտյան երկրների հետ, բայց հիմա փորձում են քանդել Մոսկվայի կապերը ԱՊՀ երկրների հետ
Սերգեյ Լավրով. Ռուսաստանը չէր ցանկանում կռվել արևմտյան երկրների հետ, բայց հիմա փորձում են քանդել Մոսկվայի կապերը ԱՊՀ երկրների հետ

Ռուսաստանը չէր ցանկանում կռվել արևմտյան երկրների հետ, բայց այժմ նրանք փորձում են քանդել Մոսկվայի կապերը ԱՊՀ երկրների հետ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Արևմուտքի ամենակարևոր հակառուսական էներգիան կենտրոնացած է հետխորհրդային տարածքում։

Լավրովի խոսքով՝ արևմտյան կառույցներն ու հասարակական կազմակերպությունները փորձում են ներթափանցել որոշումների կայացման մեխանիզմներ և այնպիսի զգայուն ոլորտներ, ինչպիսիք են իրավապահ մարմինները և սահմանների անվտանգությունը։

«Մենք հասկանում ենք, որ նրանք չեն ուզում կռվել արևմտյան երկրների հետ, մենք էլ չէինք ուզում կռվել, եթե նա պատերազմ չսկսի մեր դեմ, բայց տեսնում ենք, թե Արևմուտքը որքան լուրջ է վերաբերվում մեր կապերը քանդելու գործին, որը մեզ միավորել է տասնամյակներ և նույնիսկ դարեր շարունակ»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ արեւմտյան պետությունների ներկայացուցիչները «վազում են աշխարհով մեկ» եւ ահաբեկում երկրներին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների պատճառով։ Լավրովի խոսքով, ուկրաինական հակահարձակման վրա հիմնված հույսերի փլուզումից հետո Վաշինգտոնը դադարեց խոսել մարտի դաշտում Ռուսաստանի ռազմավարական պարտության մասին, և հիմա խոսում են, որ Ռուսաստանը չպետք է հաղթի պատերազմում, քանի որ այդ դեպքում կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա։