Սերգեյ Լավրով. Պետդեպարտամենտին բազմաթիվ հարցեր ենք ուղարկել, այդ թվում այն փաստի վերաբերյալ, որ ԱՄՆ-ն ներգրավված է Ռուսաստանի տարածքի խորքում քաղաքացիական օբյեկտներին հասցվող հարվածների պլանավորման և իրականացման գործում

15:00, 14.08.2026
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ԱՄՆ Պետդեպարտամենտին բազմաթիվ հարցեր է ուղարկել, այդ թվում՝ հետախուզական տվյալների հարցով, և սպասում է պատասխանի։
«Մենք ԱՄՆ Պետդեպարտամենտին բազմաթիվ հարցեր ենք ուղարկել մեկնաբանության համար, այդ թվում՝ հետախուզական տվյալների հարցով և այն փաստի վերաբերյալ, որ ԱՄՆ-ն ներգրավված է, այդ թվում, Ռուսաստանի տարածքի խորքում քաղաքացիական օբյեկտներին հասցվող հարվածների պլանավորման և իրականացման գործում։ Մենք պատասխանի ենք սպասում», — հայտարարել է Սերգեյ Լավրովը։
Բացի այդ, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, Մոսկվան կխստացնի միջոցները Արևմուտքի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության դեմ։
«Մենք կխստացնենք մեր մեթոդները, որպեսզի ոչնչացնենք ամեն ինչ, ինչը Արևմուտքից սնում է Կիևի ռազմական մեքենան։ Մենք դա արդեն անում ենք», — հայտարարել է Լավրովը։
Պատերազմի ավարտի հեռանկարների մասին խոսելիս Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը բացառել է մարտական գործողությունների անհապաղ դադարեցումը և նշել, որ կրակը պետք է դադարեցվի միայն այն բանից հետո, երբ ապահովված կլինի երկարաժամկետ, հուսալի և կայուն համաձայնություն։

Նմանատիպ