Սերգեյ Լավրով. Մոսկվան պատրաստ է հարաբերություններ հաստատել Հունգարիայի նոր կառավարության հետ
Սերգեյ Լավրով. Մոսկվան պատրաստ է հարաբերություններ հաստատել Հունգարիայի նոր կառավարության հետ

Մոսկվան պատրաստ է հարաբերություններ հաստատել նոր Հունգարիայի կառավարության հետ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք պատրաստ ենք հարաբերություններ հաստատել Հունգարիայի նոր կառավարության հետ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է այս կառավարությունը հասկանում իր ազգային շահերը», – ասել է Լավրովը։

Լրագրողի հարցին Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների վերաբերյալ Հունգարիայի նոր կառավարության դիրքորոշման մասին Լավրովը պատասխանել է, որ չի ցանկանում մեկնաբանել «նախընտրական և հետընտրական բանավեճերի ժամանակ մարդկանց ասածները»։

«Մենք քննարկում ենք կոնկրետ գործողություններ և պատրաստ ենք հարաբերություններ կառուցել ցանկացած կողմի հետ, եթե այդ հարաբերությունները հիմնված լինեն հավասարության, փոխադարձ օգուտի և շահերի հավասարակշռության վրա։ Մնացած ամեն ինչ երկրորդական է», – ասել է Լավրովը։