Սերգեյ Լավրով. Իսրայելի հարձակումը Գազայի հատվածի վրա հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Իսրայելի հարձակումը Գազայի հատվածի վրա հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին։
«Մենք կտրականապես համաձայն չենք, որ հնարավոր է ահաբեկչությանը պատասխանել՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, ներառյալ ուժի կիրառումը այն թիրախների դեմ, որտեղ, ինչպես հայտնի է, խաղաղ բնակիչներ կան», – ասել է Լավրովը։
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի կարծիքով՝ Գազայի կործանումը երկար տասնամյակների ընթացքում կհանգեցնի աղետի։