Սերգեյ Լավրով. Հուսով ենք, որ փաստաթղթերը, որոնց վրա աշխատում ենք աբխազական կողմի հետ միասին, ժամանակին կհամաձայնեցվեն

19:47, 04.10.2024

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օկուպացված Աբխազիայի «ԱԳ նախարար» Սերգեյ Շամբային շնորհավորել է Աբխազիայի «Հաղթանակի և անկախության օրվա» առթիվ։

Լավրովն ու Շամբան հանդիպել են Մոսկվայում:

«Մենք կշարունակենք օգնել Աբխազիային սոցիալ-տնտեսական զարգացման հարցում։ Համաձայն պայմանավորվածությունների՝ մենք կշարունակենք համագործակցությունը Աբխազիայի Հանրապետության անվտանգության ապահովման և միջազգային դիրքերի ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Լավրովը։

Սերգեյ Լավրովը նշել է նաև Սիրիայում և Նիկարագուայում Ռուսաստանի և «Աբխազիայի դիվանագիտական ​​առաքելությունների» ամենօրյա համակարգումը։

«Մենք սկզբունքային դիրքորոշումներ ունենք Ժնևում Հարավային Կովկասի քննարկումների վերաբերյալ և նպաստում ենք համաձայնագրերի, որոնք հուսալիորեն ապահովում են անվտանգությունն ու կայունությունը այս տարածաշրջանում՝ հիմնված իրողությունների ճանաչման վրա, ներառյալ Աբխազիայի և Հարավային Օսեթիի անկախության ճանաչումը», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Խոսելով կուպացված Աբխազիայի «խորհրդարանի» կողմից «Տնտեսական հարցերով դատարանների արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» համաձայնագրի վավերացման մասին՝ Լավրովը հույս է հայտնել, որ «մնացած փաստաթղթերը, որոնց վրա աշխատում են, ժամանակին կհամաձայնեցվեն»։

Տեղեկության համար նշենք, որ Ռուսաստանը սեպտեմբերի մեկից դադարեցրել է օկուպացված Աբխազիայի ֆինանսավորումը` պահանջելով հաստատել վիճելի օրինագծերը։

Նմանատիպ