Սերգեյ Լավրով. Հարավային Կովկասի վերաբերյալ միշտ «լավ խորհուրդներ կան արևմտյան ընկերներից»
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Հարավային Կովկասի հետ կապված միշտ «լավ խորհուրդներ կան արևմտյան ընկերներից»։
Այս մասին Սերգեյ Լավրովը հայտարարեց տարեկան ամփոփիչ ասուլիսում։
«Մենք լավ գիտենք, որ «արևմտյան ընկերների լավ խորհուրդները» միշտ կան Հարավային Կովկասի վերաբերյալ։ Այս խորհուրդները երբեմն այս կամ այն կերպ ընկալվում են գործընթացի մասնակիցների կողմից, սակայն Արևմուտքի խորհուրդները միշտ ուղղված են ոչ թե տարածաշրջանի երկրների միջև համաձայնություն գտնելուն՝ հիմնված նրանց շահերի բալանսավորման վրա, այլ առաջ մղելու նրանց սեփական աշխարհաքաղաքական խնդիրները»,- ասել է Լավրովը։