Սերգեյ Լավրով. Գազայի հատվածի ճգնաժամը տարածաշրջանային հակամարտության վերածելու ռիսկը բավականին լուրջ է, մենք դիտարկում ենք ամեն ինչ նորից Իրանի վրա բարդելու փորձերը և դա համարում ենք բավականին սադրիչ
Գազայի ճգնաժամը տարածաշրջանային հակամարտության վերածելու ռիսկը բավականին լուրջ է,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի կողմից բանաձեւի արգելափակումը նշանակում է, որ նա պատրաստ չէ զինադադարի, հրադադարի կոչ անել։
«Ինձ համար դժվար է դատել, թե ինչ նպատակներ է հետապնդում ԱՄՆ-ը։ Մենք հետևում ենք ամեն ինչ նորից Իրանի վրա բարդելու փորձերին, և դա բավականին սադրիչ ենք համարում։ Ավելին, Իրանի ղեկավարությունը, կարծում եմ, շատ պատասխանատու, հավասարակշռված դիրքորոշում է ընդունում և կոչ է անում բոլորին կանխել այս հակամարտության տարածումը ողջ տարածաշրջանում և հարևան երկրներում»,- ասել է Սերգեյ Լավրովը։