Սերգեյ Լավրով. Ֆրանսիան պատերազմում է Ռուսաստանի դեմ, Ուկրաինան օգտագործում է նրա հրթիռները՝ Ռուսաստանի տարածքը ռմբակոծելու համար
Ֆրանսիան պատերազմում է Ռուսաստանի դեմ, քանի որ Ուկրաինան օգտագործում է նրա հրթիռները՝ Ռուսաստանի տարածքը ռմբակոծելու համար, – այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Ֆրանսիայի հեռահար հրթիռները օգտագործվում են Կիևի նացիստական ռեժիմի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում, հիմնականում քաղաքացիական թիրախների վրա հարձակումների համար։
«Խոսքը «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսին է վերաբերում, որը ներառում է մարդու իրավունքները, որոնց մասին Ֆրանսիան խոսում է աշխարհի բոլոր անկյուններում ցանկացած իրավիճակում, բացառությամբ Ուկրաինայի կոնֆլիկտի։ Ֆրանսիան չի խոսում այն մասին, որ ինքնիշխանությունից, անկախությունից և տարածքային ամբողջականությունից բացի, գոյություն ունեն նաև մարդու իրավունքներ։ Ուկրաինան միակ երկիրն է, որտեղ ռուսերեն լեզուն օրենքով արգելված է բոլոր ոլորտներում։ Նման բան աշխարհում ոչ մի տեղ, ոչ մի երկրում տեղի չի ունենում։ Միայն Ուկրաինայում», – հայտարարել է Սերգեյ Լավրովը։