Սերգեյ Լավրով. Չինաստանը կարող է խաղաղության համաժողով կազմակերպել, որին կմասնակցեն Ռուսաստանն ու Ուկրաինան
Չինաստանը կարող է խաղաղության կոնֆերանս կազմակերպել, որին կմասնակցեն Ռուսաստանն ու Ուկրաինան, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովի խոսքով՝ նման քայլը կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Պեկինի ջանքերի շարունակությունը։
«Մենք կիսում ենք Չինաստանի դիրքորոշումն այն մասին, որ նախ պետք է լուծել հակամարտության հիմնական պատճառները, և բոլոր կողմերի օրինական շահերը պետք է պաշտպանվեն հետագա համաձայնագրերի միջոցով՝ հիմնված հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի վրա։ Եվս մեկ անգամ շեշտեմ՝ սա նշանակում է հարգել իրականությունը տեղում, որն արտացոլում է այնտեղ ապրող մարդկանց կամքը»,- ասել է Լավրովը։
Լավրովը քննադատել է ԱՄՆ-ին Ուկրաինային օգնություն տրամադրելու համար՝ ասելով, որ Վաշինգտոնը «մեղսակից է դարձել Կիևի ռեժիմի հանցագործություններին»։
«Մեզ փորձում են ասել, որ ոչինչ չի կարող կանգնեցնել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայում։ Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման վերաբերյալ ռուս-բելառուսական զորավարժությունները մեր հակառակորդներին կստիպեն մտածել և հիշեցնել հետագա միջուկային էսկալացիայի աղետալի հետևանքների մասին»,- ասել է Լավրովը։