Սերգեյ Լավրով. Արտերկրից Կիև զենքի ցանկացած առաքում Ռուսաստանի օրինական թիրախ է

10:54, 30.04.2022

Արտասահմանից զենքի ցանկացած առաքում Կիև, որը գտնվում է Ուկրաինայի տարածքում, օրինական թիրախ է Ռուսաստանի Դաշնության համար,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։

«Ցանկացած զենք, զենքի ցանկացած մատակարարում Ուկրաինայի տարածքում օրինական թիրախ է, քանի որ այդ զենքը փոխանցվում է սեփական ժողովրդի դեմ պատերազմ մղող ռեժիմին», – ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան գիտի այն ուղիները, որոնցով զենք է մատակարարվում ուկրաինական կողմին։

Հենց այդ զենքերը հասնում են Ուկրաինայի տարածք, դրանք դառնում են մեր հատուկ գործողության թիրախը»,- ասել է Լավրովը։

«Ալ Արաբիա»-ի հարցին, թե հնարավոր է մինչև մայիսի 9-ը Ուկրաինայի դեմ պատերազմը ավարտվի, Լավրովն ասել է, որ «հատուկ գործողությունը» կավարտվի, հենց որ դրա նպատակները «հասնեն ու իրականացվեն»։

Լավրովը հավելել է, որ պատժամիջոցները չեն ստիպում Ռուսաստանին «օգնություն և ներողություն խնդրել»։

Բացի այդ, ռուս դիվանագետը հայտնել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունները, հավանաբար, դադարեցվել են Կիեւի անհետեւողական դիրքորոշման պատճառով։

«Եթե նրանք լինեին ազնիվ բանակցողներ, եթե հավատարիմ լինեին այն ամենին, ինչի շուրջ նրանք աստիճանաբար պայմանավորվեցին, մենք կարող էինք զգալի առաջընթաց գրանցել այս բանակցություններում», – ասել է Լավրովը։

Նա ասել է, որ Ուկրաինան կարող է երաշխիքներ ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդգրկված մի խումբ պետություններից, Գերմանիայից, Թուրքիայից։

«Մենք դեմ չենք, կարեւոր է հասկանալ, թե որքանով են դրանք հետեւողական, հատկապես, թե որ տարածքներն են ընդգրկված այդ երաշխիքներով։ Իհարկե, ինչպես գիտեք, Ղրիմին և Արևելյան Ուկրաինային չի կարող վերաբերել, քանի որ մենք ճանաչել ենք հանրապետությունների անկախությունը և սկզբում համաձայնել ենք դրան Ստամբուլի բանակցություններում, բայց հետո փոխել ենք որոշումը»,- ասել է ռուս դիվանագետը։

Նմանատիպ