Սերգեյ Լավրով. Արևմուտքը փորձում է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև, դա պետք չէ
Եկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղում վստահության հարցը վերականգնելու ժամանակը, և Մոսկվան պատրաստ է օգնել դրան,- այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովի խոսքով՝ Արեւմուտքը փորձում է ներկայանալ որպես միջնորդ երկու երկրների միջեւ, ինչը, ըստ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի, անհրաժեշտ չէ։
«Եվրամիությունը փորձում է միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև և Վաշինգտոնի հետ միասին ապակայունացում է բերում Հարավային Կովկասում։ Հիմա, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները որոշել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի, դրա հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղարար կոնտինգենտը դրան ամեն կերպ կաջակցի»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Ավելի վաղ Ղարաբաղում բնակվող հայերի ղեկավարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ հրադադարի պայմանները կատարվում են, աշխատանքներ են տարվում հումանիտար օգնություն ցուցաբերելու և վիրավորներին տարհանելու ուղղությամբ։