Սերգեյ Լավրով. Արևմուտքը պետք է հրաժարվի նախկին Խորհրդային Միության երկրների տարածքում ռազմական օբյեկտներ ստեղծելուց, խոսքը ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից հրաժարվելու մասին է, ըստ որի՝ Ուկրաինան և Վրաստանը պետք է դառնան ՆԱՏՕ-ի անդամ

Արևմտյան երկրները պետք է հրաժարվեն նախկին Խորհրդային Միության երկրների տարածքներում ռազմական օբյեկտներ ստեղծելուց,- հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը զինաթափման համաժողովում։

Նա ասաց, որ իր արևմտյան գործընկերները դեռ պատրաստակամություն չեն ցուցաբերել Ռուսաստանին անվտանգության երկարաժամկետ իրավաբանական երաշխիքներ տալու համար:

«Խոսքը ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից հրաժարվելու մասին է, ներառյալ Բուխարեստի բանաձեւի հրավերը, ըստ որի Ուկրաինան եւ Վրաստանը պետք է դառնան ՆԱՏՕ-ի անդամներ։ Արևմտյան երկրները պետք է հրաժարվեն ոչ դաշնակից երկրներում, ներառյալ նախկին Խորհրդային Միության տարածքում ռազմական օբյեկտներ հիմնելուց, ներառյալ նրանց ենթակառուցվածքների օգտագործումը ցանկացած ռազմական գործողությունների համար: Ռազմական ներուժը, ներառյալ ՆԱՏՕ-ի հարձակողական ներուժը և ենթակառուցվածքները, պետք է վերադառնան 1997 թվականի վիճակին, երբ ստորագրվեց Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը։ Այդ նպատակներին հասնելը մեզ համար սկզբունքային հարց է»,- ասել է Լավրովը։