Սերգեյ Լավրով – Արևմտյան գործընկերներն իրենք են ավարտել եվրատլանտյան անվտանգության մոդելը, որը մենք նրանց հետ միասին կառուցում ենք լավագույն մտադրություններով 1960-ական թվականներից ի վեր

18:27, 29.05.2025

Մեր արևմտյան գործընկերներն իրենք են ավարտել եվրատլանտյան անվտանգության մոդելը, որը մենք՝ նրանց հետ միասին, կառուցում ենք լավագույն մտադրություններով 1960-ական թվականներից ի վեր,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ արևմտյան գործընկերները փաստացի ոտնահարել են ամենաբարձր մակարդակով ստանձնած պարտավորությունները՝ թե՛ ԵԱՀԿ-ում, թե՛ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում։

«Սեփական անվտանգությունը ուրիշների անվտանգության հաշվին չամրապնդելու, Եվրոպայում որևէ երկրի, երկրների խմբի կամ կազմակերպության կողմից ռազմաքաղաքական գերիշխանություն թույլ չտալու պարտավորությունները», – նշել է Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ եվրատլանտյան անվտանգության վրա բացասաբար են ազդել ինչպես Եվրամիության ինտեգրումը ՆԱՏՕ-ի հետ, այնպես էլ ԱՄՆ-ի կողմից Հարավարևելյան Ասիայում Չինաստանի դեմ ռազմական բլոկների ստեղծումը։

Լավրովի խոսքով՝ Արևմուտքը շարունակում է սադրիչ զորավարժություններ անցկացնել ցամաքում և ծովում՝ Ռուսաստանի սահմանների մոտ։

«Հիմնական սպառնալիքը գալիս է այն արևմտյան տերություններից, որոնք փորձում են խաթարել բազմաբևեռության օբյեկտիվ գործընթացները և դրանք ընկալում են որպես իրենց համաշխարհային գերիշխանությանը մարտահրավեր։ Նրանք չեն ցանկանում առանց պայքարի հրաժարվել քաղաքականության, ֆինանսների և առևտրի այն առավելություններից, որոնք ձեռք են բերել գաղութային ժամանակներից։ Այժմ նրանք փորձում են պահպանել դրանք նեոգաղութային մեթոդներով՝ այսպես կոչված կանոնների վրա հիմնված կարգի կարգախոսի ներքո», – նշել է Սերգեյ Լավրովը։

Նմանատիպ