Սերգեյ Լավրով. Առաջիկայում Ռուսաստանի և Իրանի միջև կստորագրվի նորացված ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որում զգալի ուշադրություն կդարձվի պաշտպանական խնդիրներին
Սերգեյ Լավրով. Առաջիկայում Ռուսաստանի և Իրանի միջև կստորագրվի նորացված ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որում զգալի ուշադրություն կդարձվի պաշտպանական խնդիրներին

«Մոտ ապագայում Ռուսաստանի և Իրանի միջև կստորագրվի նորացված ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որում զգալի ուշադրություն կդարձվի պաշտպանական խնդիրներին», -հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Եվրասիական անվտանգության միջազգային համաժողովում իր ելույթի ժամանակ :

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով, նշված համաձայնագիրը ավելի կխորացնի երկու երկրների համագործակցությունը։

«Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին ապագա համաձայնագիրը լուրջ գործոն կլինի ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման համար։ Պայմանագիրը պատրաստվում է ստորագրման մոտ ապագայում։ Կհաստատվի պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցության և փոխգործակցության կողմերի ցանկությունը՝ ի շահ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում խաղաղության և անվտանգության»,- նշել է Սերգեյ Լավրովը։